Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Արսեն Ջուլֆալակյանը փոխել մարզական քաղաքացիությունը

Հունվար 22,2024 23:50

Ակտիվ սպորտից հեռացած մարզիկին ուրիշ ի՞նչը կարող էր նման քայլի գնալ, եթե ոչ խոշորագույն մրցաշարի մասնակցելու մտադրությունը։ Այսպես մտածելու առիթ ծառայեց տարածված լուրն այն մասին, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը փոխել է մարզական քաղաքացիությունը եւ հանդես է գալիս Արգենտինայի դրոշի ներքո։ Տեղեկությունը հաստատել է նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ ըմբիշը արդեն չորս տարի Հայաստանի դրոշի ներքո հանդես չի գալիս։ Ի դեպ, Արսեն Ջուլֆալակյանը հասցրել է օրեր առաջ մասնակցել Ֆրանսիայում կայացած Գրան Պրի մրցաշարին ու արծաթե մեդալ նվաճել։

Aravot.am-ը փորձեց մանրամասներ ճշտել, ինչպես ասում են, առաջին ձեռքից, սակայն ոչ Արսեն Ջուլֆալակյանի, որ նրա հոր՝ Լեւոն Ջուլֆալակյանի հետ, հեռախոսակապ հաստատել չհաջողվեց։ Ուստի, իրականությունից հեռու չէ ենթադրությունը, որ անվանի ըմբիշը, հնարավոր է, մեծ սպորտ վերադառնալու որոշում է կայացրել եւ Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկություն ունի։ Հետեւաբար, Արգենտինայի դրոշի ներքո հանդես գալով, նա միանգամայն ի վիճակի է ամերիկյան մայրցամաքից վարկանիշային մրցաշարում ուղեգիր նվաճել։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031