Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունվարի 17-ի ՍԴՈ-1709 որոշմամբ անդրադառնալով Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, որոշել է, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը՝ արձանագրելով, որ Արդարադատության նախարարի՝ որպես վարույթ հարուցող լիազոր մարմնի մասնակցությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթին, չի հակասում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սահմանադրական սկզբունքին:
Սահմանադրական դատարանը հիշյալ որոշմամբ նշել է, որ Արդարադատության նախարարը, չունենալով դատավորների հետ համակարգային և կորպորատիվ շահերով պայմանավորված փոխկապվածություն, կարող է հանդես գալ որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունը լրացնող ինստիտուցիոնալ սուբյեկտ: Հետևաբար՝ Արդարադատության նախարարի՝ վիճարկվող նորմով նախատեսված լիազորությունն արդյունավետորեն կարող է լրացնել դատավորների կարգապահական վարույթների հարուցման համակարգը՝ բացահայտելով դատավորների առերևույթ ոչ իրավաչափ վարքագծի՝ կարգապահական պատասխանատվության խնդիր պարունակող հնարավոր դեպքերը:
ՀՀ արդարադատության նախարարություն
Կարդացեք նաև