Այսօր՝ հունվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Հայկ Իսրայելյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել է և հայտնվել դաշտում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Իսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վարորդ Հայկ Իսրայելյանը աշխատում է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: