«Հայ-ռուսական կարևոր երկխոսության անհրաժեշտություն կա։ Ես չեմ տեսնում լուրջ երկխոսություն այս նոր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակում, թե ինչպիսին պետք է լինեն հայ-ռուսական հարաբերությունները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։
Ավելին, նա գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ տարբեր պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունները խանգարում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Վերլուծաբանի խոսքերով՝ Ադրբեջանը կցանկանար Հայաստանի հետ ունենալ ուղիղ բանակցություններ, բայց մեր երկիրը նախ պետք է նվազեցնի Ռուսաստանի նկատմամբ մեր պարտավորությունները։
«Ադրբեջանը սկզբունքորեն դեմ չէ, որ Հայաստանի հանրապետության սահմանապահներն ապահովեն Նախիջևանին կապող ճանապարհի անվտանգությունն ու վերահսկողությունը»,- հավելեց Բորիս Նավասարդյանը։
Կարդացեք նաև