Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Թեոդորոս Ռուսոպոլոսը (ԵԺԿ)։ Առաջադրվել էր միայն նրա թեկնածությունը։ Նա 2019-ից ԵԽԽՎ-ում հունական պատվիրակության անդամ է և ԵԺԿ-ի խմբի փոխնախագահը։ Ըստ ընթացակարգի՝ հենց նա էլ համարվեց ԵԽԽՎ ընտրված նախագահ։
Իր ողջույնի խոսքում Թեոդորոս Ռուսոպոլոսը հայտարարեց․ «Մենք հավատում ենք մարդու իրավունքներին, մենք հավատում ենք, որ պետք է յուրաքանչյուր մշակույթի և անձի առանձնահատկությունները հարգվեն։ Մենք ծառայում ենք մարդկանց և նրանց երազանքներին»։
Խոսելով իր առաջնահերթություններին մասին՝ ԵԽԽՎ նորընտիր նախագահն ասաց․ «Ես չեմ զարմացնի, եթե հայտարարեմ, որ իմ նախագահության ընթացքում Ուկրաինան և այդ երկրի տարածքում սարսափելի հանցագործությունների համար պատասխանատվության ապահովումը կլինի իմ առաջնահերթությունը։ Ինձ համար առաջնահերթություն է լինելու նաև ԵԽ-ի՝ ավելի մեծ տեսանելիության ապահովումը»։
Նա նաև նշեց՝ ինչպես ցանկացած խորհրդարանում, այնպես էլ այս վեհաժողովում մարտեր սպասվում են և եզրափակեց․ «Մեր զենքերը քվեաթերթիկները չեն, այլ մեր խոսքերը, որոնք միավորվելու են փաստարկներ ստեղծելու համար։ Ես գիտեմ, որ երբեմն բառերն օգտագործվում են մեր ընդդիմախոսների ոգին կոտրելու համար, բայց եկեք հիշենք նաև, որ բառը, խոսքը երբեմն վերքերը բուժելու ամենալավ, նույնիսկ միակ միջոցն է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ