Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11 սմ-ով

Հունվար 22,2024 16:53
Sevan

🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 15-21-ը (2024թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը հունվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և հունվարի 21-ին կազմել է 1900.15մ (21.01.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2սմ-ով։

☑️ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³:

☑️ Արփա-Սևան ջրատարով հունվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.506մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հունվարի 21-ը ներառյալ՝ 4.478մլն. մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031