Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկ ԵԽԽՎ-ում՝ վիճարկելու և չհաստատելու ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը

Հունվար 22,2024 16:05

Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը։ Այն սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմում զոհվածների հիշատակը հարգելով։

Քիչ անց ԵԽԽՎ-ն կընտրի նաև նոր նախագահ։ ԵԽԽՎ պատվիրակները ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին ԵԽԽՎ նախկին նախագահ Թինի Կոքսին:

Ֆրանկ Շվաբե

Սոցիալիստների խմբի խոսնակ Ֆրանկ Շվաբեն հայտարարեց, որ ցանկանում է վիճարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը։ Նա հայտարարեց․ «8-րդ հոդվածի համաձայն՝ ցանկանում եմ բովանդակային առումով վիճարկել ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը։ Այլևս այլ ընտրություն չունեմ, քան հստակ ահազանգը հնչեցնելու։ Միայն ողբերգական ռազմական գործողությունները չեն, քաղաքական բանտարկյալների թվի աճը չէ, այլ նաև ավելի քան 100,000 խաղաղ բնակչության վտարումը Ղարաբաղից կամ Լեռնային Ղարաբաղից։ Ադրբեջանի պատվիրակության անդամները ուղիղ պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ մեր զեկուցողները 2023-ի ընթացքում առնվազն 3 անգամ զրկվել են հնարավորությունից այցելելու Լաչինի միջանցք, կամ քաղաքական բանտարկյալներին։ Նաև բացասական կարելի է համարել ԵԽ-ին չհրավիրելը փետրվարի 7-ի Ադրբեջանի նախագահական ընտրություններին։ Սա հստակ խախտում է բոլոր կանոնակարգերի և փորձ թերագնահատելու ԵԽ դերակատարությունը։ Եվ մենք սրան պետք է հստակ պատասխան տանք»։

Ըստ կանոնակարգի՝ այս առաջարկը պետք է պաշտպանվեր առնվազն 5 ազգային պատվիրակությունների 30 անդամների կողմից։ Առաջարկը ստացավ բավարար աջակցություն։ Հետևաբար այն ուղարկվեց համապատասխան՝ Մոնիտորինգի հանձնաժողովին։ Այն 24 ժամվա ընթացքում իր կարծիքը կհայտնի։

Նաև վիճարկվեցին Գերմանիայի ազգային պատվիրակության անդամների հավատարմագրերը՝ այն հիմքով, որ պատվիրակության կազմում պահպանված չէ քաղաքական հավասարակշռությունը։ Այս առաջարկությունը ևս ընդունվեց։

Նշենք, որ այս ընթացքում Ադրբեջանի պատվիրակության անդամները իրավունք չեն ունենա քվեարկել իրենց հավատարմագրերին վերաբերող և այս խնդիրներին առնչվող հարցերի հետ կապված։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031