Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագծի հեղինակ ֆինանսների նախարարությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման շտապողականությունից. հայտարարություն

Հունվար 22,2024 16:09

ՀՀ ֆինանսների նախարարությունը լայնածավալ փոփոխությունների «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ է տեղադրել e-draft հարթակում։

Հերթական անգամ ներկայացված է ՓՄՁ-ների համար վատթարացնող նորմեր պարունակող նախագիծ, որի հիմնավորման մասում ներկայացված է միայն միակողմանի վերլուծություն։ Ընդ որում ներկայացված այն հիմնավորումները որտեղ նշված են անգամներով ցածր հարկային բեռ, առնվազն կասկած է առաջացնում դրանց համադրելիության մասով։

Անհասկանալի են նաև ներկայացված նպատակները և դրանց հասնելու այս տեսակ ճանապարհները։

Հաշվի առնելով, որ այս տեսակ լայնածավալ փոփոխությունները (որոնց մի մասն էլ նախատեսվում է ուժի մեջ մտնել ընթացիկ տարվա ընթացքում) վերաբերելու են հիմնականում ՓՄՁ-ներին` առնվազն մի քանի տասնյակ հազար տնտեսավարողների, կոչ ենք անում նախագծի հեղինակ ֆինանսների նախարարությանը ձեռնպահ մնալ նման շտապողականությունից։

Բացի ձեռքի տակ եղած պաշտոնական թվերից, կազմակերպել ֆոկուս խմբային հանդիպումներ, վերլուծություններ մարզերում և մայրաքաղաքում, մասնագիտական անկողմնակալ խմբերի հետ աշխատանքային քննարկումներ։

Դրանց արդյունքում միայն պարզ կդառնա նշված նպատակների արդիականությունը, նման լայնածավալ փոփոխությունների անելու անհրաժեշտությունը։

Ստորև նախագիծը` այս պահին 98 տոկոս դեմ քվեարկության արդյունքներով։

ՓՄՁՀԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031