Մարզի Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի ոլորաններ) տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ բուք է, տեղում է ձյուն։ Որոշ հատվածներում տեսանելիությունը 50-80 մետր է։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, սակայն այն հատվածներում որտեղ բուք է՝ դժվարանցանելի։
Ճանապարհների որոշ հատվածներում էլ երթևեկամասի վրա առկա են նաև մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ձյան մաքրման և մշակման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։
Շիրակի մարզպետի աշխատակազմ
Կարդացեք նաև