Խոր ցավ ապրեցի Ժիրայր Ավանյանի մահվան կապակցությամբ:
Մենք համադասարանցիներ էինք, որոշ ժամանակ հետո նա մեկնեց Միացյալ Նահանգներ, սակայն հայրենիքի հանդեպ սերը նրան ետ բերեց ծննդավայր:
Ժիրիկը ժամանակակից Երևանի խորհրդանիշերից էր, արարող մարդու անհանգիստ ու որոնող տեսակ , որն իր ստեղծարար աշխատանքով ու մտածողությամբ նոր որակի ու մակարդակի բարձրացրեց հայկական ազգային խոհանոցը:
Նա իր շուրջը և իրենով գունագեղ կոլորիտ էր ստեղծում… Երևանյան խճանկարից պակասեց մի շատ կարևոր և սիրուն գույն:
Կարդացեք նաև
Հանգչիր խաղաղությամբ, լավ մարդ, լավ ընկեր։
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի չորրորդ նախագահ