Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից մահացած տղայի մայրը կասկածներ ունի, որ գործը կաշառքով փակում են

Հունվար 22,2024 15:50

2023 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարից մահացած Ռ․Մ․-ի մայրը՝ Ա․Մ․-ն Շիրակի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով իր կասկածներն այն մասին, որ այս գործով կասկածյալ Ա․Մ․ն փորձում է կաշառել իրավապահներին՝ խուսափելով պատասխանատվությունից։

Ավտովթարից տուժածի մայրը նշել է, որ կասկածյալի ընկերն իր մոր հետ գնացել է իր տուն և ասել՝ «Լավ կլինի, որ գումարը դուք վերցնեք, քան ոստիկանները ուտեն»։

Այս խոսքերը լուրջ մտահոգության տեղիք է տվել տուժողի մորը, որ կասկածյալ Ա․ Մ․-ն պատրաստվում է իրավապահ համակարգին կաշառել՝ չպատժվելու համար:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ՀՀ Քրեական օրենսգրքի 496 հոդվածի 1-ին մասով։

Հոդվածը, որը վերնագրված է՝ «Դատավարության մասնակիցներին՝ իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալը», սահմանում է հետևյալը․

1. Իրավասու մարմին չներկայանալու, քննչական կամ դատական գործողություններին չմասնակցելու կամ հաղորդում, բացատրություն, ցուցմունք, եզրակացություն չտալու, թարգմանություն չկատարելու կամ սուտ բացատրություն, ցուցմունք, կեղծ փորձագիտական եզրակացություն կամ կարծիք տալու կամ սխալ թարգմանություն կատարելու համար դատավարության մասնակցին կաշառք տալը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 273-րդ կամ 436-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031