Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է՝ ավտոմեքենայի առջևի հատվածում չունենալով համարանիշ:
3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Հաղթանակ կամրջի վրա հայտնաբերում են Toyota Land Cruiser Prado-ն ու վարորդին ենթարկում վարչական պատասխանատվության:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ի համարանիշները լինում են «077 ԼԼ 55», նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Կառավարության հաշվեկշռում և սպասարկում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:
Հետաքրքիր է, որ նախարարը նշված ավտոմեքենայով է աշխատանքի մեկնում ու աշխատանքից տուն վերադառնում:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: