Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունվար 22,2024 14:20

Ուշադրություն
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով և հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կվերափոխվեն ձյան տեղումների և մայրաքաղաքի բարձրադիր գոտում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց:

Երևան քաղաքում`
Հունվարի 22-ի ցերեկը սպասվում է անձրև, 23-ին, 24-ի գիշերը, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 27-ին շրջանների մեծ մասում, 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 23-ին ամենուրեք ձյան տեսքով։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին տեղումները առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան 3-6մ/վ, հունվարի 22-23-ին, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031