Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ի թիվս այլնի, անդրադարձավ Մաշտոցի պողոտայում ծառերի տնկման՝ ոչ հարմար վայրերում գտնվող բնաբաժակները փակելու եւ ըստ անհրաժեշտության՝ որոշ բնաբաժակներ մեծացնելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Նրան տեղեկացրին, որ 17 բնաբաժակներ արդեն փակված են, ներկայումս գույքագրվում են նոր բացվող եւ լայնացվող բնաբաժակները:
«Էն բնաբաժակները, որոնք մոտ էին գտնվում ծառերին, այսինքն` նպատակահարմար չէր եւս մեկ սոսի տնկելը, պետք է փակվեն, ճի՞շտ է…Հիմա, երբ ասվում է՝ փակվեն, դա նշանակում է, որ բնաբաժակը որպես այդպիսին, փոխարինվում է այն, չգիտեմ՝ տոմետով, քարով, ինչով որ, ընդհանուր առմամբ, էդ մայթը պատված է, ճի՞շտ է: Հիմա ինչու ունենք բնաբաժակներ, որոնց մեջ տոմետ է խփած»:
Ավինյանն ասաց, որ բնաբաժակներ պետք է ունենալ՝ ըստ անհրաժեշտ հատվածների, ապա հավելեց. «Որ կողքի հայացքով նայում ես, փինաչու գործ է արված, այսինքն՝ էդ եզրաքարերով բնաբաժակն է, մեջը տոմետ է խփած: Դա ուղղակի տգեղ է, այն էլ՝ Մաշտոցի պողոտայի վրա»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ․ Գ․ Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը՝ նշելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ին․ «Երևանում քարն ու բետոնն են թթվածին արտադրում, ծառերի կարիք չկա: Փակե՛ք բոլոր բնաբաժակները, պարո՛ն Բեգոյան: Էս քաղաքը ձեզ ի՞նչ է արել, որ այսպես եք վերաբերվում»։