Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ հնամաշ ավտոբուսներին: «Մենք ինչ-որ բան արեցի՞նք հնամաշ «Հյունդայիների» գծերի հետ կապված»,-հարցրեց նա:
Երբ տեղեկացավ, որ դրանցից մեկը 67 համարի ավտոբուսն է, որը Էրեբունուց 15 թաղամաս է գնում, ասաց. «Էդ մեկը հասկացանք, կփոխենք, բայց ես նաեւ Մյասնիկյանի վրա ամեն անգամ տեսնում եմ սեւ ծուխ թողնող «Հյունդայի», ինձ թվում է պետք է նպատակադրվենք, խնդիր հարուցող ավտոբուսներն առաջին հերթին փոխենք… Գիտեմ, որ հիմա ավտոբուսների պակաս ունեք, բայց ուզում եմ, որ սա մտքում պահեք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ