Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրա Գրիգորյանը, հարազատ հորեղբոր որդու մասնակցությամբ մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ է հայտնել՝ իսկ մյուս գործի շրջանակներում՝ ոչ»․ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր կարգապահական պատասխանատվության հարցը՝ ԲԴԽ-ում

Հունվար 22,2024 11:52

«Գտել ենք, որ դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների խախտումներ։ Դատավորն իրեն մակագրված «Վեոլիաջուր ՓԲԸ-ն՝ ընդդեմ Հրանտ Գրիգորյանի» գործով գումարի բռնագանձման պահանջի մասին համապատասխան համարի քաղաքացիական գործով ինքնաբացարկ հայտնելու համապատասխան հիմքերի պայմաններում ինքնաբացարկ չի հայտնել, քննել և լուծել է գործը։ Միաժամանակ դատավորը կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը, մեր կարծիքով, այլ վարքագծի կանոնի խախտում է պարունակում։ Մի շարք նորմեր ենք մատնանշել»,- Բարձրագույն դատական խորհրդի դռնբաց նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը։

Նշենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։ Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է։

Ըստ Հայկ Սանոյանի՝ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է քաղաքացու հաղորդման հիման վրա՝ 2023-ի հոկտեմբերի 27-ին, որի կապակցությամբ դատավորը ներկայացրել է բացատրություն արդարադատության նախարարին։ Եվ հաշվի առնելով, որ կարգապահական վարույթի միջնորդությամբ հանդես գալու հիմքերը առկա են՝ ներկայացվել է միջնորդություն։

Հայկ Սանոյանն ասաց․ «Նույն անձի վերաբերյալ գործ քննելով՝ դատավոր Նաիրա Գրիգորյանը՝ խոսքը իր հարազատ հորեղբոր որդու մասին է, մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում գործը քննել և գործի քննության սկզբում ինքնաբացարկ է հայտնել՝ հաշվի առնելով, որ հանդիսանում է իր մոտ ազգականը, իսկ մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում, որը սույն վարույթի համար խնդրահարույց է, այս քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել, կողմերին այդ ինքնաբացարկի հիմքերի մասին չի բացահայտել, գործի քննությունը շարունակել է, դատական ակտ կայացրել։ Հայցը բավարարվել է՝ ընդդեմ այդ անձի՝ որը, ըստ հաղորդման, նշել է, որ դատավորն ու ինքը այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն գտնվում։ Ըստ լիազոր մարմնի՝ դատավորի կողմից արարքը կատարվել է կոպիտ անփութությամբ»։

Նաիրա Գրիգորյանը հարցրեց՝ կարո՞ղ եք ասել՝ 2020 թվականի և 2023 թվականի գործերն ինչո՞վ եք նույնականացրել, քանի որ 2020-ի գործը ընդհանուր կարգով է վարույթ ընդունվել, իսկ 2023-ին դատարանը վարույթ է ընդունել պարզեցված կարգով, և կողմին պատշաճ կարգով ծանուցվել է նրա պարտականությունների ու իրավունքների վերաբերյալ»։

Հայկ Սանոյանը պատասխանեց՝ նույնականացնել ասելով չգիտեմ՝ ինչ նկատի ունեք, մեր կարծիքով՝ երկու դեպքում էլ կայացվել են դատական ակտեր, երկու ակտերն էլ պարտադիր են ՀՀ ում։

Նիստի ընթացքում Նաիրա Գրիգորյանը ևս ներկայացրեց իր տեսակետը։ Այն կներկայացնենք քիչ անց։

Նիստի ավարտին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց՝ որոշման հրապարակումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ հունվարի 29-ին՝ ժամը 9։50։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031