Լրահոս
Օրվա լրահոսը

Կշարունակենք աջակցել Հայաստանին: Այս տարածաշրջանի ժողովուրդները պետք է կարողանան արժանապատվորեն ապրել. Ստեֆան Սեժուղնե

Հունվար 22,2024 11:14

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուղնեն Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին ուղղված իր տարեսկզբյան ուղերձում առանձնահատուկ անդրադարձել է Հայաստանին՝ նշելով․

«Հարավային Կովկասում մենք կշարունակենք աջակցել Հայաստանին։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության։ Խաղաղություն, որը կլինի արդար և երկարատև, հիմնված միջազգային իրավունքի, երկու երկրների տարածքային ամբողջականության հարգման վրա։

Այս տարածաշրջանի ժողովուրդները պետք է կարողանան արժանապատվորեն ապրել, և նրանց պատմությունը, հիշողությունը և մշակույթը պետք է հարգվեն»։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031