Հայաստանում պետական պաշտոնյային խիստ վերահսկում են լրագրողները, բոլոր իրավապահները, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ՀԿ-ները ու մնացած բոլորը: Նշանակում է կոռուպցիայի դեմ պայքարը սկսում է ստացվել. Կարեն Անդրեասյան
Հունվար 22,2024 10:38
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի լավ բան N3
Հայաստանում պետական պաշտոնյային խիստ վերահսկում են լրագրողները, բոլոր իրավապահները, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, խորհրդարանական խմբակցությունները, հասարակական կազմակերպությունները, միջազգայինները, վերադասները, հարևանները, բլոգերներն ու մնացած բոլորը: Այսքանից հետո պիտի չար հանճար լինես, որ առանց բռնվելու մի ապօրինի բան անես:
Այսքան աչք ու այդքան քիչ փաստարկված քննադատություն սոցիալական ցանցերում: Նշանակում է կոռուպցիայի դեմ պայքարը սկսում է ստացվել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: