Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ համաշխարհային պատերազմ է հասունանում… Գերմանիայի աղետի սցենարը

Հունվար 21,2024 23:55

Գերմանական բանակի գաղտնի փաստաթղթում, որը կոչվում է «Պաշտպանական դաշինք 2025», մանրամասն ներկայացված է Երրորդ համաշխարհային պատերազմի աղետի սցենարը: Bild օրաթերթը բացահայտում է դրա բովանդակությունը։

Գերմանական բանակի կողմից հաստատված սցենարների համաձայն՝ Կիևը կկանգնի արագ պարտության առաջ իր և Ռուսաստանի միջև պատերազմում՝ ՆԱՏՕ-ի կողմից նյութատեխնիկական աջակցության բացակայության պատճառով։ Ռուսական հարձակումն այնուհետև կարող է ճանապարհ գտնել դեպի Եվրոպա՝ ստեղծելով համատարած հակամարտություն: Ուկրաինայից հետո Կրեմլը ուժեղ ճնշում կգործադրի Բալթյան երկրների վրա՝ կազմակերպելով ապակայունացման խոշոր գործողություններ։ Ռուսական էթնիկ փոքրամասնություններին պաշտպանելու համար Կրեմլի զինված ուժերը մեծ ռազմական գործողություններ կսկսեն Կալինինգրադի անկլավում («ռուսական» կղզի Եվրամիության կազմում)՝ լրջորեն սպառնալով Եվրոպայի կայունությանը:

2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունները կարող են լարվածություն ստեղծել: Ռուսաստանը կօգտվի այս մթնոլորտից՝ հրահրելու «բախումներ Սուվալկիի միջանցքում, Լեհաստանի և Լիտվայի (ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամներ) սահմանային տարածքում՝ ձգտելով միացնել Կալինինգրադի անկլավը Բելառուսին» նշում է Linfo.re-ն։
ՆԱՏՕ-ն, հակահարձակման համար, այնուհետև 300,000 զինվոր կբերի արևելք: «Այսպիսով, հարյուր հազարավոր զինվորներ և երկու ահռելի բանակներ կբախվեն միմյանց»: Հակամարտություն, որը կսրվի 2025 թվականին և կհասնի համաշխարհային մակարդակի։

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։ «Հիմնականում ես կարող եմ ձեզ ասել, որ տարբեր սցենարների ուսումնասիրությունը, նույնիսկ եթե դրանք չափազանց անհավանական են, ամենօրյա ռազմական գործողությունների մի մասն է, հատկապես ուսուցման ոլորտում», – Bild-ին ասել է նախարարության խոսնակը։

Անցած շաբաթ շվեդ անվտանգության փորձագետները նախազգուշացրել էին Ռուսաստանի հետ պատերազմի վտանգի մասին։ «Շատերն են դա ասել ինձանից առաջ, բայց թույլ տվեք ասել իմ դիրքորոշման մեջ. Շվեդիայում կարող է պատերազմ լինել», – ասել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կարլ-Օսկար Բոհլինը: Բոլորը պետք է պատրաստվեն ամենավատ սցենարին, ինչպիսին է պատերազմն Ռուսաստանի հետ, քանի դեռ ուշ չէ, ասել է Բոհլինը։

Սցենարներ, որոնք այս պահին մնում են երևակայության ոլորտում:

Թարգմանությունը՝ Աննա ԱԶՆԱՈՒՐԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031