Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է՝
Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն երկրի դիվանագիտական կորպուսին ուղղված իր խոսքում ընդգծել է Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանին։
Ըստ դեսպանի՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը կարևորել է նաև արդար և տևական խաղաղության ձգտումը՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքը՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը:
https://twitter.com/O_Decottignies/status/1749068662097482231