Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում այսօր կայացավ Հայաստանի 2024 թվականի տղաների եւ աղջիկների չեմպիոնների եւ մրցանակակիրների պարգեւատրությունը։
Ողջունելով հաղթողներին եւ բոլոր մասնակիցներին՝ ՀՇՖ փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը նշեց, որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առաջնություններում լարված ու հետաքրքիր պայքար ծավալվեց։ Նա շնորհակալություն հայտնեց շախմատիստներին այս օրերին շախմատասերներին հետաքրքիր ժամեր պարգեւելու համար։
Գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը եւս շնորհավորեց չեմպիոններին եւ մեդալակիրներին։ «Իսկապես հետաքրքիր ընթացք եւ անսպասելի ավարտ ունեցան երկու առաջնություններն էլ։ Եվ հենց դա էր պայքարի հմայքը, որովհետեւ այնպիսի կազմեր էին հավաքված, որ ցանկացած պարտիայում կարելի էր սպասել ամեն ինչ։ Մի կողմից կային երիտասարդներ, որոնք կարողացան մի քանի տպավորիչ հաղթանակ տանել ֆավորիտների նկատմամբ, մյուս կողմից, մանավանդ, տղամարդկանց առաջնությունում անսպսելի զարգացումներ եղան ու ամեն ինչ միանգամից փոխվեց։ Ամեն բան իր տեղը դնելու համար հարկադրված եղանք լրացուցիչ ցուցանիշներ հաշվել։
Կարդացեք նաև
Կանանց առաջնությունում, ցավոք, հիվանդության պատճառով վերջին երեք խաղափուլերին չկարողացավ մասնակցել մրցաշարի վարյանիշային առաջատարը՝ Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը։ Բայց չնայած դրան այստեղ էլ մինչեւ վերջին տուրը դժվար էր վստահ լինել, թե ով կզբաղեցնի առաջին տեղը եւ կմտնի ազգային հավաքական»,-ասաց Աշոտ Վարդապետյանը, որից հետո կատարվեց չեմպիոնների եւ մեդալակիրների պարգեւատրությունը։
Կանանց մրցանակային եռյակը կազմել են Սուսաննա Ֆաբոյանը, Մարիամ Ավետիսյանը եւ Միլենա Գասպարյանը, տղամարդկանցը՝ Ռոբերտ Հովհաննւսյաբտմ Մանուել Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ