Երեկ՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը իր վարած Pickup մակնիշի ավտոմեքենայով «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթացել և բախվել ավտոկայանատեղիում կայանված BMW, Honda, Ford Fusion և Opel մակնիշի ավտոմեքենաներին։
Pickup-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ տեղում զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում