Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի «մայրաքաղաք»․ Վարդան Ոսկանյան

Հունվար 21,2024 14:27

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվի բարբարոսական վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024 թ., իբր, «մայրաքաղաք»։
Եվ սա այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբն իր բնույթով և էությամբ իսլամատյաց է։

Դրա վերջին ակնառու դրսևորումը շիայական հռչակավոր իմամ Հուսեյնի եղբայր և զինակից, շիաների կողմից սրբացված Աբուլֆազլ Աբբասի անվան՝ արհեստածին Ադրբեջանում կիրառության պետական արգելքն է, որն անհնարին եղել հաղթահարել նույնիսկ եվրոպական ատյանների միջոցով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031