Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում այս տարի կփորձարկենք նոր չափորոշչով ամփոփիչ ատեստավորումը չորրորդ, իններորդ և տասներկուերորդ դասարաններում. Ժաննա Անդրեասյան

Հունվար 21,2024 11:42

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի մանկավարժներ,

ինչպես գիտեք, Տավուշի մարզում այս տարի կփորձարկենք նոր չափորոշչով ամփոփիչ ատեստավորումը չորրորդ, իններորդ և տասներկուերորդ դասարաններում՝ բոլոր դպրոցներում հետագայում նույն ձևաչափը կիրառելու համար։

Չորրորդ դասարանում գիտելիքի ստուգման քննություններ չեն լինի, երեխաները ամփոփիչ բնութագրերի միջոցով կփոխադրվեն։ Որպեսզի միաժամանակ տեղեկացված լինենք երեխաների առաջադիմության ընդհանուր պատկերից, նախատեսում ենք չորրորդ դասարանում արտաքին գնահատում անել մեկ միասնական թեստով՝ մայրենի, մաթեմատիկա, ես և շրջակա աշխարհը առարկաների թեմաներից։ Սա կապ չի ունենա փոխադրման հետ, արդյունքները կստուգվեն կենտրոնացված և դպրոցներ կուղարկվի միայն ընդհանրացված պատկերը՝ հետագա աշխատանքները ուղղորդելու համար։

Իններորդ դասարանում՝
– պատմության և գրականության քննությունները կանցկացվեն մեկ միասնական՝ հետազոտական աշխատանքի ձևաչափով։ Ընդ որում, կգնահատվի բուն հետազոտական աշխատանքը, սովորողի վերլուծական միտքը, իսկ աշխատանքի քերականական մասը կստուգվի կանաչ գրիչի սկզբունքով․ կնշվեն ճիշտ գրված հատվածները, սխալները կգտնի ինքը՝ սովորողը։

– բնագիտության ուղղությամբ սովորողները կունենան հնարավորություն՝ ընտրել կամ նախագծային աշխատանքի ձևաչափը, կամ թեստի։ Ընդ որում, թեստի առաջադրանքները կազմվելու են նոր տրամաբանությամբ՝ միջազգային համապատասխան հետազոտությունների՝ TIMSS-ի և PISA-ի մեթոդաբանությամբ։ Այդ ձևով կկազմվեն նաև մաթեմատիկայի, հայոց լեզվի և օտար լեզվի թեստերը։

-Ֆիզկուլտուրայի ստուգարքը կպահպանվի՝ նորմատիվների հանձնման պահանջով։

Տասներկուերորդ դասարանի թեստերը նույնպես ամբողջությամբ վերափոխվում են միջազգային համապատասխան հետազոտությունների՝ TIMSS-ի և PISA-ի մեթոդաբանությամբ։ Այս տարի փորձարկման ժամանակ Տավուշի մարզի սովորողները լրացուցիչ հնարավորություն կստանան՝ այս նոր ձևով հանձնելու ավարտական և միասնական քննությունները՝ ի լրումն գործող ձևաչափի։ Այսինքն՝ ևս մի հնարավորություն կունենան հանձնելու քննությունները։

Միաժամանակ մեզ համար կստեղծվի լավ հնարավորություն՝ համադրել նոր և հին համակարգերի արդյունքները նույն երեխաների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031