Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եկեք մի հատ հանրային վստահություն վայելող Սահմանադրություն ընդունենք, միանգամից բոլոր հարցերը կլուծվեն․ «ՉԻ»

Հունվար 21,2024 10:30

Նորից շուռ եկավ

Սահմանադրության վերաբերյալ. Փաշինյանն Արդարադատության նախարարություն էր գնացել, որտեղ էլ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության»:

Բայց էս նույն Փաշինյանը մի քանի տարի առաջ, օրինակ՝ 2019-ի հուլիսին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ սխալ են Սահմանադրության հաճախակի փոփոխությունները: Ինչի՞ էր այդպես հայտարարում. որովհետև իրեն շատ ձեռնտու Սահմանադրություն էր:

Ողջամիտ ուժերը 2018-ի հեղափոխությունից հետո քանի անգամ առաջարկեցին սահմանադրական փոփոխություններ կատարել, խորհրդարանական կառավարման համակարգը վերացնել, վերադառնալ նախագահական համակարգին: Բայց քանի որ Փաշինյանը խորհրդարանական համակարգի շնորհիվ սուպերլիազորություններ ուներ, ամեն ինչ կենտրոնացած էր իր ձեռքում, դրա համար էլ դեմ էր, որ ինչ-որ փոփոխություններ լինեն:

Հիմա շուռ է եկել, թե բա մեզ նոր Սահմանադրություն է պետք: Ինչի համար է պետք. ասում է, որ ավելի մրցունակ և կենսունակ դառնանք աշխարհում: Չգիտենք, թե դա որն է, ու այս Սահմանադրությունն ինչով է Հայաստանին խանգարում մրցունակ լինել: Մեզ թվաց, ասելու է, որ խորհրդարանական համակարգն իրեն չի արդարացրել, որ Հայաստանում քաղաքական-կուսակցական կայացած լուրջ դաշտ չկա, ու էսօրվա խորհրդարանը դրա վառ ապացույցն է: Խորհրդարան, որտեղ ամեն ինչից խոսում են, ավելի ճիշտ՝ դուրս են տալիս, բացի քաղաքականությունից: Բայց չէ, հենց խորհրդարանական համակարգը ամենալավ բանն է համարում, դրանից դենը աշխարհ չկա, փոխարենը Սահմանադրության հիմնական պրոբլեմ է համարել այն, որ մինչև հիմա ոչ մի Սահմանադրություն լեգիտիմ չի համարվել: Հանրային վստահություն չեն վայելում:

Պրոբլեմները կվերանան

Բա, այ, եկեք մի հատ հանրային վստահություն վայելող Սահմանադրություն ընդունենք, միանգամից բոլոր հարցերը կլուծվեն, Արցախը հետ կբերենք, Ադրբեջանին ծնկի կբերենք, կհզորանանք, Մարտունու բուժկենտրոնը վերջապես կբացվի, դասագրքերը պետականակենտրոն կլինեն, Ռուսաստանը մեզանից յան կտա, մենակ թե հանրային վստահություն լինի Սահմանադրության հանդեպ: Մեր բոլոր խնդիրների ակունքը դա է:

Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին: Հունվարի 20-ի երեկոյի դրությամբ հակառակ բան դեռ չի ասել: Կայունության փուլ ենք մտնում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031