Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի ծառահատում կատարած և էկոպարեկների մեքենան ձորը գցած վարորդները ձերբակալվել են

Հունվար 21,2024 00:02

Հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ Ա. Ղարաքեշիշյանը և Ֆ. Կոստանդյանը հերթական գործուղումից վերադառնալու ճանապարհին Տավուշի մարզի Իջևան-Վազաշեն համայնքների խաչմերուկի հարակից տարածքում նկատել են դաշտամիջյան ճանապարհից դուրս եկող փայտանյութով բեռնված, առանց համարանիշերի «ԳԱԶ-66» և «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներ, որից հետո բարձված փայտանյութի օրինականությունը ստուգելու նպատակով փորձել են կանգնեցնել մեքենաները:

Վերոնշյալ մեքենաների վարորդներն ընդդիմացել են, չեն կանգնել, ապա «ՈՒԱԶ»- մակնիշի մեքենայի վարորդը դիտավորությամբ հարվածել է
էկոպարեկային ծառայության «Նիսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց, գլորվել և ընկել է ձորը: «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեսնելով ստեղծված իրավիճակը, առանց օգնություն ցուցաբերելու դիմել է փախուստի, իսկ «ԳԱԶ-66»-ի վարորդը, մեքենան թողնելով դեպքի վայրում, նույնպես դիմել է փախուստի: Բարեբախտաբար, «Նիսան պատրուլ» մակնիշի մեքենայի վարորդը վնասվածքներ չի ստացել:

Էկոպարեկային ծառայության աշխատակիցների կանչով դեպքի վայր է ժամանել ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ խումբը:
Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է փայտանյութով բեռնված և փախուստի դիմած «ՈՒԱԶ» և «ԳԱԶ-66»մակնիշի մեքենաների վարորդների ինքնությունը: «ՈՒԱԶ»-ի 23-ամյա և «ԳԱԶ-66»-ի 59-ամյա վարորդները հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենաներով հանդերձ տեղափոխվել են Իջևանի բաժին, որտեղ 23-ամյա երիտասարդը հայտնել է, որ փայտանյութը ապօրինի ձեռք է բերել Բերդ համայնքի անտառտնտեսության տարածքից՝ հատելով ծառի ճյուղեր: Նաև հայտնել է, որ ինքն է «ՈՒԱԶ»-ով հարվածել և «Նիսան Պատրուլը» գցել ձորը: Իսկ 59-ամյա տղամարդը հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի անտառից ապօրինի հատել է երկու կանգուն ծառ:
«ՈՒԱԶ»-ը և «ԳԱԶ-66»-ը տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:

23-ամյա և 59-ամյա վազաշենցի տղամարդիկ ձերբակալվել և ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031