Լրահոս
Օրվա լրահոսը

Շունը քաղաքապետարանի բարեկամն է, երևանցին՝ ո՞չ

Հունվար 20,2024 23:48

Երեւանի քաղաքապետարանը, կարծես, Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերը քանդելու կամ այլ վայր տեղափոխելու մտադրությունից չի հրաժարվել։ Համենայնդեպս, այդ մասին որեւէ հայտարարություն կամ հրապարակային ելույթ չկա։ Ասում են՝ բանակցություններ են ընթանում «Արարատ» ակումբի հետ։ Ու գրեթե կասկած չկա, որ նրանց կհաջողվի գործը գլուխ բերել։

Այսինքն, ոչինչ, թող շրջակա թաղամասերի երեխաները սիրած մարզաձեւով զբաղվելու մեկ այլ տեղ գտնեն։ Իսկ եթե չշարունակեն, փույթ չէ, այլ բանով կզբաղվեն։ Իսկ առողջության համար թենիս խաղացող մեծահասակներն ու տարեցներն էլ թող անցնեն նարդի խաղալու։

Օղակաձեւ զբոսայգու թենիսի կորտերի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը դրանց շահառուների ու ընդհանրապես  երեւանցիների համար նաեւ վիրավորական է։

Բանն այն է, որ նույն զբոսայգու տարածքում՝ կորտերից մի քանի հարյուր մետր դեպի Ռոսիա տոնավաճառ, ավելի ստույգ՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ ոչ վաղ անցյալում կահավորվել է «շների զբոսայգի»՝ մեծ շների եւ փոքր շների համար՝ առանձին-առանձին։ Թող շներն այստեղ վազեն, ցատկեն, վարժեցվեն։ Ինչ խոսք, լավ գաղափար է, անգամ անհրաժեշտ։ Չէ՞ որ շունը մարդու բարեկամն է, նաեւ՝ քաղաքապետարանի, եթե նկատի առնենք, որ Օղակաձեւ զբոսայգին քաղաքապետարանի ենթակայության զբոսայգի է։ Բայց ստացվում է, որ մայրաքաղաքի բնակիչը  քաղաքապետարանի բարեկամը չէ՞։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031