Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 79-րդ առաջնության եզրափակչում սեւ խաղաքարերով պարտության մատնեց Մելինե Հարությունյանին, 7,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը եւ ճանաչվեց կանանց Հայաստանի չեմպիոն։ Նա մրցաշրջան 2024-ում Հայաստանը կներկայացնի կանանց ազգային հավաքականի կազմում։
Գաբոյանից կես միավոր հետ մնաց եւ արծաթե մեդալ նվաճեց Մարիամ Ավետիսյանը, իսկ երրորդ մրցանակակիր դարձավ Միլենա Գասպարյանը՝ 5,5 միավորով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ