Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի Դաշնային գործադիր խորհրդի անդամ Անդրեաս Յահնի հետ։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները։ Խոսել է կառավարության կողմից իրականացվող ծրագրերից, մասնավորապես` ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառումը և առաջարկել գերմանացի գործարարներին օգտվել այդ ծրագրերի կողմից առաջարկվող հնարավորություններից, ինչպես նաև համագործակցել տարբեր ոլորտներում։
Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։
Կարդացեք նաև
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ