Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեց տղամարդկանց բարձրագույն խմբի 84-րդ առաջնությունը։
Ինը հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը եւ համալրեց ազգային հավաքականի կազմը։ Սա Ռոբերտ Հովհաննիսյանի երկրորդ նման տիտղոսն է։ Նա հավասարը չի ունեցել նաեւ 2011 թվականին։
Միանգամից երեք գրոսմայստերներ՝ Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը իրենց անվան դիմաց գրանցեցին 5,5-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով Մանուելը զբաղեցրեց երկրորդ, Զավենը՝ երրորդ հորիզոնականը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ