Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արտաքին պարտքը Նիկոլ Փաշինյանը 6 տարում 6 մլրդ ԱՄՆ դոլարից հասցրել է 12 միլիարդի. Արմեն Աշոտյան

Հունվար 20,2024 19:12

«Ակնհայտ է, որ տնտեսական ոլորտում եւս Փաշինյանը տալիս էր սուտ խոստումներ, հիշո՞ւմ եք, չէ՞, «տնտեսական հեղափոխություն», «կախարդական փայտիկ»  և այլ նմանատիպ փուչիկները։ Իրականում 6 տարում Փաշինյանը կրկնապատկել է Հայաստանի արտաքին պարտքը` 6 մլրդ ԱՄՆ դոլարից այն հասցնելով գրեթե 12 մլրդ։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում դեպի երկիր հեշտ փողի մուտք սկսվեց։ Այսինքն Հայաստանի ներկայիս փողի մի մասը պարտքով է, մյուսը` օդից է ընկել, այնինչ տնտեսության հիմնական ճյուղերից արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կապիտալ շինարարությունը խորը ճգնաժամի եզրին են հայտնվում»,- «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի շրջանակներում, քաղաքացի Լիաննա Փիլավջյանի հարցին պատասխանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ մասնագետ չէ և ոլորտից տեղյակ է այնքանով, որքանով պետք է իմանալ` քաղաքականությամբ զբաղվելու համար, քանզի տնտեսությունը և քաղաքականությունը խիստ փոխկապակցված են։

Քաղաքացին հետաքրքրվում է՝ արդյո՞ք հնարավոր է տնտեսական զարգացումը առանց հարկերի բարձրացման։

Բուն հարցի մասով էլ, ՀՀԿ փոխնախագահը նկատում է՝ հիմնականում հակառակն է ընդունված` իջեցնել հարկերը հանուն բուռն տնտեսական աճի եւ առավել պրոֆեսիոնալ, մանրամասն տեղեկություններ ստանալ հորդորում է՝ հարգարժան և բարձր պրոֆեսիոնալ գործիչների հարցազրույցներից` Հրանտ Բագրատյան, Վաչե Գաբրիելյան, Վարդան Ադամյան և այլք։

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031