«Շնորհակալ եմ բոլորին՝ դատական նիստերիս հետևելու համար։ Հավատացեք, դա ինձ ուժ է տալիս։ Շատ-շատերին այլեւս պարզ է, որ գործը փակված է, իմ կալանավորումը` քաղաքական հաշվեհարդար, իմ դատական նիստերը` արդարադատության խոշտանգում ուղիղ եթերում»,- այս մասին՝«5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի շրջանակներում ասել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Քաղաքացի Սամվել Կարախանյանը հետաքրքրվել է իր դատավորի՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամբ Արմեն Աշոտյանի վերաբերմունքից:
«Դատավորի անձի հետ ես ոչ մի խնդիր չունեմ, իր հետ խնդիր ունեն ՀՀ Սահմանադրությունը, իր խիղճը և Բարձրյալը։ Երևի նկատել եք, որ նա աշխատում է նաև Գլխավոր դատախազության փոխարեն, այսինքն ակնհայտորեն բռնել է դատական գործընթացի մասնակից մեկի` մեղադրողների կողմը, և դա անում է այնպես անթաքույց, որ սեփական կամքով հայտնվում է իմ պաշտպանական, իսկ իրականում, մեղադրական խոսքի էպիկենտրոնում։
ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը իր աղմկահարույց ձայնագրության մեջ խոստովանում էր, որ պարբերաբար դատավորների «վզին դրել են»։ Անկասկած, իմ գործն էլ է «պարանոցային տեղադրվածներից»։ Մնում է, որ մի օր այդ պարանոցը ուժ և բարոյականություն գտնի իր մեջ այդ ծանր բեռը վրայից գցելու, մեջքի տակ չմնալու և մեջքը ուղղելու»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ