ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզում ՊԾ գործունեության առաջին իսկ օրվանից ակտիվ պայքար են տարել ու շարունակում են տանել ապօրինի թմրամոլության դեմ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 20-ին, հերթական դեպքն են բացահայտել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները: Ժամը 05:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի պարեկները Աշտարակ քաղաքի Սիսակյան ու Նարեկացի փողոցների խաչմերուկում թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել Օշական քաղաքի բնակիչ, 35-ամյա Գրիգոր Հ.-ին:
Գրիգոր Հ.-ն հայտնել է, որ իր մոտ եղած 3 փաթեթները կանեփ տեսակի թմրամիջոց են, որը ինքը ձեռք է բերել 2023 թվականի տարեվերջին՝ Օշականի գերեզմանատան հարակից դաշտից, իսկ բյուրեղանման զանգվածը ձեռք է բերել դարձյալ 2023 թվականին՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով, և այդ ամենը ինքը օգտագործում է իր անձնական կարիքների համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գրիգոր Հ.-ն օրենքով գող «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում