«Հաշվի առնելով, որ այդ բոլորը Իլհամ Ալիեւից է կախված եւ հաշվի առնելով, որ Ալիեւը կարող է անհավասարակշիռ բաներ անել, չի կարելի այդ սցենարը բացառել եւ պետք է դրան պատրաստ լինել: Եվ փոխարեն արդեն պատրաստ լինեիքն, մենք շարունակում ենք գնալ մեր բանակը քանդելու ուղղությամբ»,- այսօր «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Բանախոսի դիտարկմամբ, սակայն, տրամաբանությունը ցույց է տալիս, որ նման քայլը այսօր որեւէ մեկի, ներառյալ Ադրբեջանի շահից չի բխում, որովհետեւ դա կհրավիրի նաեւ այլ ուժերի ավելի գործուն դերակատարում տարածաշրջանում, այդ թվում նաեւ ուժերի, որոնք Ադրբեջանի շահերից չեն բխում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Կիրո Մանոյանի համոզմամբ, մեր անվտանգության եւ մեր շահերի առաջին երաշխավորը պետք է մենք լինենք, բայց այդ գործում կարելի է եւ անհրաժեշտ՝ այլ պետությունների ներգրավումը: Բանախոսի դիտարկմամբ, նաեւ այնպես չէ, որ եվրոպական պետություններում կամ անգամ ՌԴ-ում շատ գոհ ու ոգեւորված են Թուրքիայի ու Ադրբեջանի գործողություններից, բայց, այսօրվա իրենց շահերի տեսանկյունից ելնելով՝ չեն ցանկանում գնալ հարաբերությունների սրացման եւ սահմանափակ են իրենց գործողություններում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ