Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան էլ ՀՀ իշխանությունը շանտաժի ու սպառնալիքի միջոցով փորձի ծանր քար դնել Արցախի գլխին, մեկ է` Արցախի հարցը ոչ մի կերպ փակել չի հաջողվում․ Տիգրան Աբրահամյան

Հունվար 20,2024 12:44

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի խորհրդարանի` 2023 թվականի տարեվերջին ընդունված որոշման համաձայն, պետք է ձևավորվեր Արցախի հարցով միջազգային հանձնախումբ, հաստատվեր դրա անդամների թիվն ու կազմը, նաև մշակվեր աշխատակարգ նրա գործունեության ուղղությունների ու նպատակների վերաբերյալ:

Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Արցախի խորհրդարանի հիմնական ուժերի քաղաքական համաձայնությամբ հանձնախմբի աշխատանքների մեկնարկը տրվել է:

Այս հանձնախմբի նպատակն է դրա մասնակից հեղինակավոր անձանց միջոցով, տարբեր միջազգային հարթակներում առաջ մղելու արցախցիներին վերաբերվող օրակարգը` նրանց հայրենադարձությունից մինչև միջազգային իրավունքի հիման վրա նախատեսված պաշտպանություն:

Որքան էլ ՀՀ իշխանությունը շանտաժի ու սպառնալիքի միջոցով փորձի ծանր քար դնել Արցախի գլխին, մեկ է` ի հեճուկս նրա անփառունակ ջանքերի, Արցախի հարցը ոչ մի կերպ փակել չի հաջողվում:

Նկատենք, որ Արցախի հարցի գոյությունն ամեն կերպ փորձում են անտեսել ու խորտակել միայն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031