Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում: Ակնկալվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջև տարբերությունը, սահմանել փաստաթղթավորված ծախսերի հիման վրա հարկի նվազեցման միասնական մոտեցում, բարձրացնել հարկման տարբեր համակարգերում գործարքների փաստաթղթավորման մակարդակները, ինչպես նաև սահմանափակել գործունեության որոշ տեսակների հարկումը շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերում: Նախագծի ընդունմամբ պետբյուջեի եկամուտների տարեկան աճը շրջանառության հարկի գծով գնահատվում է շուրջ 17,8 մլրդ դրամ:
Նախագծով առաջարկվում է վերանայել գործունեության հիմնական տեսակների (առևտրական, արտադրական, հանրային սննդի ոլորտում իրականացվող և այլ գործունեություններ) համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն: Առաջարկվում է սահմանել ներկայում գործող նվազագույն կամ հաստատուն դրույքաչափերից ցածր դրույքաչափեր, որոնց պարագայում փաստաթղթավորման պատշաճ մակարդակ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար հարկային բեռը կարող է նվազել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում