Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է թույլ տալ, որ այս մաղձը, խոսույթը, այս հակամշակույթը վերածվի մեր հանրային ու մասնավոր կյանքը կառավարող, մեր միջավայրը թունավորող որոշիչ գործոնի. Գոռ Աբրահամյան

Հունվար 19,2024 23:50

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․

«Մտահոգիչ իրողություն․

Այս երկու օրերի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն երեք հաղորդագրություն է հրապարակել նախորդ տարվա ընթացքում կատարված երեք սպանությունների բացահայտման, և մեղադրական եզրակացություններով վարույթները դատարան ուղարկելու վերաբերյալ։ Դրանցից երկուսով սպանության զոհերը երիտասարդներ էին՝ 20 և 31 տարեկան, մյուսը՝ 51 տարեկան։

Երեք դեպքում էլ սպանությունների հիմքում, ըստ էության, ընկած է եղել միմյանց հասցեին հնչեցված հայհոյանքն ու վիրավորանքը։

Այս պահին էլ Կոմիտեում քննվում են կենցաղային ու միջանձնային բնույթ կրող սպանության, սպանության փորձերի, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հետ կապված բազմաթիվ դեպքեր, որոնց հիմքում կրկին հայհոյանքն է ու վիրավորանքը։

Փաստացի այսօր գործ ունենք մի իրականության հետ, որտեղ թե՛ հանրային և թե՛ մասնավոր տարածքում, ատելության խոսքի գեներացումը շոշափելի կերպով ազդում է ոչ միայն մեր կյանքի որակի, այլ նաև հանցավորության վիճակի վրա։

Չպետք է թույլ տալ, որ այս մաղձը, խոսույթը, այս հակամշակույթը՝ իր հանցածին էությամբ, վերածվի մեր հանրային ու մասնավոր կյանքը կառավարող, մեր միջավայրը թունավորող որոշիչ գործոնի։

Իրար հետ հաղորդակցվելուց առաջ պետք է մտածել ոչ թե դիմացինին խոցելով, ցավեցնելով պահի ազդեցությամբ սեփական էմոցիաներին կամ չբավարարված էգոյին հագուրդ տալու, այլ այդ խոսքի հնարավոր հետևանքների մասին, որոնք կարող են անդառնալի լինել ինչպես հենց մեզ համար, այնպես էլ՝ մեզ հարազատ, մեզ շրջապատող մարդկանց»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031