Նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում մասնակցել է «Կանաչ շաբաթ» (Grüne Woche) գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը։
Այն աշխարհի ամենամեծ սպառողական առևտրային տոնավաճառն է, որը հանդիսանում է կարևոր հարթակ խմիչքի և սննդի արդյունաբերության ոլորտներում:
Ցուցահանդեսի շրջանակում նախարարն այցելել է հայկական տաղավար, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել ընկերությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ։
Վրաց գործընկերների հետ Վահան Քերոբյանն այցելել է նաև Վրաստանի տաղավար, ծանոթացել ու զրուցել հարևան երկրի ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Կարդացեք նաև
Ցուցահանդեսի շրջանակում Նախարարը նաև հանդիպել է Siemens Group ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են իրենց նոր ծրագրերը և առաջարկել ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն