▪️ Հունվարի 17-18-ը Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում դեսպան Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցավ Լյուքսեմբուրգի գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։
▪️ Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը դեսպան Բալայանը քննարկեց երկկողմ փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերն ու նախաձեռնությունները, Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորացմանը միտված աշխատանքները։
▪️ Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի և բարձրաստիճան խորհրդարանականների հետ զրույցների ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական շփումների ծրագրերը։
▪️ Ինչպես խորհրդարանական, այնպես էլ ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում դեսպան Բալայանը ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ԵՄ միջնորդությամբ պայմանավորվածություններից փաստացի հրաժարվելու և նոր բռնություններ հրահրելու միտումների վրա՝ ընդգծելով հստակ գործողություններով դրանց դեմն առնելու անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
▪️ Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ նաև Էշ սյուղ Ազետի քաղաքապետի հետ, ում հետ անդրադարձավ ապակենտրոնացված և կրթական բնագավառներում փոխգործակցության հնարավորություններին։
Բելգիայում ՀՀ դեսպանություն/ԵՄ-ում ՀՀ առաքելություն