Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մանուկյան․ «Վկան ցուցմունքներ տվեց, որոնք ըստ իս որեւէ կերպ մեղադրյալներին ներկայացված մեղադրանքը չեն հիմնավորում»

Հունվար 19,2024 22:20

Վահե Դոլմազյանի նախագահությամբ  հակակոռուպցիոն դատարանում նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց սույն քրեական գործով դատակոչված վկաներից առաջինը, որին դատախազության ներկայացուցիչը, պաշտպանվող կողմը եւ դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ բազմաթիվ հարցեր ուղղեցին։

Նիստի ավարտին Արուսյակ Ալեքսանյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը Aravot.am-ին ասաց․ «Վկան այսօր ցուցմունքներ տվեց, որոնք ըստ իս որեւէ կերպ  մեղադրյալներին ներկայացված մեղադրանքը չեն հիմնավորում։ Ավելին, ինչպես ես առիթ ունեցա արդեն դատական նիստի ավարտին հայտարարությամբ հանդես գալու, էլ ավելի վերահաստատեցին պաշտպանական կողմի այն դիրքորոշումը, որ խնդրո առարկա միջնորդությունը, որը որ Արուսյակ Ալեքսանյանը քննել է եւ լուծել է, չի հանդիսացել անհապաղ քննության ենթակա միջնորդություն, հետեւաբար, այդ միջնորդության քննարկման հետ կապված այն կանոնը չի գործել, համաձայն որի, պետք է քններ այն դատավորը, որը նախորդիվ կալանք էր կիրառել տվյալ անձի նկատմամբ։ Այսինքն, Արուսյակ Ալեքսանյանը լիարժեք իրավասու էր այդ միջնորդությունը քննարկելու եւ լուծելու, ինչը եւ արել է»։

Աշոտ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031