Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

««Հանրային Ձայն» կուսակցությունը մաքրվեց  ինքնասիրահարված, ինքնահռչակ, հայհոյախառն բլոգերից»․ հայտարարություն

Հունվար 19,2024 21:45

«Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարությունը

Այսօր ավարտվեց կուսակցությունից հեռացված բլոգեր Վարդան Ղուկասյանի հրավիրած ժողովը, որը ավելի շատ նպատակ ուներ վերջինիս «ինքնակենսագրական» գիրքը վաճառելու, քան հետապնդում էր քաղաքական նպատակներ։

Դահլիճում ներկա անձանց 80% որևիցե առնչություն չունեին «Հանրային Ձայն» կուսակցության հետ, այդ թվում  նաև նիստը վարողը և նախագահողը։

Ինչևէ արձանագրենք, որ իրեն 23000 ձայնի սեփականատեր հռչակած բլոգերը տեսնելով դահլիճի սակավաթվությունը, (իրենց ճոխացրած հաշվարկով իբր 420 հոգի, իրականում 232 հոգի, կամ ավագանու ընտրություններում կուսակցությանը կողմ քվեարկած ձայների 1%) հասկացավ և ընդունեց, որ արդյունքում ընտրողը ձայն է տվել կուսակցությանը և ծրագրին, այլ ոչ թե  ամբողջ քաղաքակիրթ աշխարհից ինքնամեկուսացված բլոգերին։

Հասկանալով սեփական վիճակի ամբողջ անմխիթարությունը, Վարդան Ղուկասյան անունը կրող անձը անձամբ արձանագրեց իր քաղաքական մահը, վերահաստատեց «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի 09.01.2024թ որոշումը, այն է, որ ինքը վտարված է կուսակցությունից և այդ պահից սկսած սովորական ու շարքային բլոգեր է։

Ինչ վերաբերվում է, իր «ԴՈԳ»  մականվամբ նոր կուսակցության ստեղծման մասին հայտարարությանը և կոչին «Հանրային Ձայն» կուսակցության անդամներին, որ դուրս գան կուսակցությունից, ապա հայտարարենք, որ ըստ օրենքի կուսակցության անդամությունը և դրա դադարեցումը կամավոր հիմունքներով է և անդամները ազատ են այդ որոշումը կայացնելուց, մնալ «Հանրային Ձայնում», թե կրել արտասահմանից հայհոյող անձի հայհոյանքների ողջ պատասխանատվությունը։

Ինչ վերաբերվում է կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հասցեին բլոգերի կողմից հնչեցված արտահայտություններին, ապա քաղաքական կուսակցության կառավարման խորհուրդը չի իջնի բլոգերի մակարդակի քննարկումներին։

Հասարակությունը այսօրվա բլոգերյան ժողովին իր մասնակցությամբ արդեն իսկ հայտնել է իր դիրքորոշումը, այն է, բլոգերի ժողովին 23 000 ընտրողներից մասնակցել են ըստ իրենց ուռճացված թվերի ընդամենը 420 անձ, կամ ընտրողների 1%, մեծ մասամբ անկուսակցական։

Ինչևէ արձանագրենք, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը մաքրվեց  ինքնասիրահարված, ինքնահռչակ, հայհոյախառն բլոգերից, որի համար շնորհավորում եմ բոլորին և կուսակցականներին և ողջ Հայ ժողովրդին։

Այլևս հայկական քաղաքական դաշտում, որպես քաղաքական սուբյեկտ, հայհոյող բլոգեր գոյություն չունի։

 

«Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031