«Ա1+». Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Եղեգնաձորում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայան։
«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն այսօր պատիվ է ուներ հյուրընկալելու Տոյվո Կլաարին Եղեգնաձորում գտնվող EUMA կենտրոնակայանում։ Նա տեղեկացրել է առաքելության վերջին գործողությունների մասին։ Այսօրվա բանակցություններն արդյունավետ են եղել՝ ուղղված մեր համագործակցության հետագա խորացմանը»,- ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում գրառման մեջ։
Կարդացեք նաև
@EUmARMENIA Head of Mission Markus Ritter was honoured to host today EUSR @ToivoKlaar at #EUMA HQ in Yeghegnadzor. HoM updated the EUSR on the Mission’s latest activities. Talks today were fruitful, aimed at further deepening our cooperation. pic.twitter.com/FTzOEIP6mC
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) January 19, 2024