Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը նոր՝ ԴՕԿ կուսակցություն է ստեղծում

Հունվար 19,2024 20:12

Հունվարի 19-ին նախ կայացավ  «Հանրային ձայն» կուսակցության կուսակցության արտահերթ համագումարը, որին տեսակապով մասնակցում էր կուսակցության  պատվավոր նախագահ, հիմնադիր Վարդան Ղուկասյանը («Դոգ»):

«Վարդան Ղուկասյանը քաղաքական գործիչ չէ, Վարդան Ղուկասյանը պետական գործիչ է: Ի՞նչն է տարբերությունը քաղաքական եւ պետական գործչի միջեւ. ես հասարակության առաջ չեմ հայտնվում տարին մեկ, քաղաքական գնչուների նման չեմ՝ փողոցից փողոց, խոստումներ չեմ տալիս ու հետո ոչ մի բան չեմ անում: Եթե ասում եմ՝ այո, ուրեմն այո է, եթե ասում եմ՝ ոչ, ոչ է»,-ասաց նա: Հայհոյանքի մասին խոսելիս էլ նշեց. «Երբ դեռահաս էի, պատանի էի, ինձ շատ դեպքերում իմ ընկերները, ծանոթները, շենքի՝ տարիքով բարձր տղերքը ծաղրում էին, որ հայհոյանք չեմ տալիս՝ ի տարբերություն իմ հասակակիցների…Ի դեպ, հիմա ինձ բացարձակ հաճելի չէ անընդհատ մտնել, հայհոյելը, դա ճարահատյալ քայլ է»: Նա պարզաբանեց՝ քանի որ քաղաքացիների հարցերը չեն լուծվում պետական մարմինների կողմից, ինքը ստիպված է դուրս գալիս էթիկայի սահմաններից ու հայհոյում:

«Եթե վաղը, մյուս օրը ժողովուրդը կամենա, որ զբաղեցնեմ ինչ-որ մի պետական պաշտոն, հո չե՞մ հայհոյելու լրագրողների կամ մարդկանց առաջ ու ոչ հարիր բառապաշարը հո շաղ չե՞մ տալու»,-ասաց Ղուկասյանը:  Ընդգծեց, որ այսօր պետական ապարատը պայքարում է իր դեմ, եւ համագումարից մեկ ժամ առաջ Քննչական կոմիտե են կանչել իրենց անդամներից մեկին՝ 2013թ քրեական գործով: Շեշտեց, որ իր կարծիքով՝ այդտեղ խառն է  «Հանրային ձայն» կուսակցության  նախագահ Արտակ Գալստյանի մատը: Ներկայացրեց, թե ինչպես է ժամանակին ծանոթացել Գալստյանի հետ, որը ներկայացել է որպես ոստիկանության գնդապետ, ու իր ձեւակերպմամբ՝ մտքով վայրկյան անգամ չի անցել, թե այդ անձը ինքնակոչ է:

Համագումարի ժամանակ Վարդան Ղուկասյանի առաջարկով կայացավ քվեարկություն, եւ 420 հոգի միաձայն կողմ քվեարկեց Արտակ Գալստյանին կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնելու օգտին: Ղուկասյանն ասաց, որ դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվել որպես կուսակցություն եւ մասնակցել ընտրություններին, դրա համար էլ ինքը որոշել է հրաժարվել իր կուսակցությունից. «Ես եմ ստեղծել այդ կուսակցությունը, ես էլ մոռացության կմատնեմ»: Նա նաեւ հայտարարեց, որ ստեղծում է նոր կուսակցություն, որը  կկոչվի «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»՝  ԴՕԿ։ Վերջինիս համագումարը  կկայանա մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, իսկ «Հանրային Ձայն» հաղորդաշարը կկոչվի «Հանրային դատ»։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Կուսակցության ԴՕԿ անունը հատուկ է ընտրել, որ նման լինի իր Դոգ անվանը, որպեսզի ոչ մեկն արդեն չուզենա էս անհետաքրքիր անունով կուսակցությունն իրենից խլի ու իրեն պաշտոնազրկի։։ Դե ինչ, “քֆուրների” կուսակցությունից սպասում ենք նոր ինքնատիպ *քֆուրներ”:

  2. Հայ մարդ says:

    Ենթադրում եմ, որ այս հարցում էլ հայերս աշխարհում «առաջավոր» ենք, քանի որ նիկոլի խայտառակ իշխանությունը լավ թեմաներ է տալիս իրեն թունդ հայհոյելու համար ու ինչքան անտակտ ես հայհոյում, այնքան հեղինակություն ես դառնում, համախոհներդ շատանում են, մի օր էլ դրանք կուսակցություն են բացում, որ ի՞նչ անեն, իշխանության գա՞ն: Ասենք թե Դոգը եկավ իշխանության, ու՞մ է «քֆրտելու», պարզ է, որ արդեն ընդդիմությանը (բա հո իրեն չի «քֆրտելու»), իսկ հետո՞…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031