Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Շիրակի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք ընտանիքների:
Պատասխանատուները սկզբում եղել են Գյումրու Շիրակացի 21ա /նախկին ինֆեկցիոն հիվանդանոց/ հասցեում, այնուհետև տեսակցել են Լանջիկ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում բնակություն հաստատած ընտանիքներին, նրանք լսել են վերջիններիս մտահոգությունները, պատասխանել հետաքրքրող հարցերին։ Հանդիպման ժամանակ բարձրացվել են փաստաթղթային առողջապահական, աշխատանքի հետ կապված հարցեր։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին մարզպետի տեղակալը վստահեցրել է, որ հոգսերի թեթևացմանն են միտված ՀՀ կառավարության ջանքերը, իսկ մարզպետի աշխատակազմը լիազորությունների շրջանակում կանի հնարավորը խնդիրների լուծման համար։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետի աշխատակազմ