Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում մշակված «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ:
Քննարկմանը մասնակցել են պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են նախագծով առաջարկվող փոփոխություններն ու դրանց նպատակները: Քաղհասարակության ներկայացուցիչների կողմից հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Քննարկման արդյունքում Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանտուներին հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ համաձայն հնչած կարծիքների և մոտեցումների: Լրամշակված նախագիծը կքննարկվի լրացուցիչ քաղհասարակության և ոլորտային կազմակերպությունների այլ ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ