Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, դեռևս, մեծ հաշվով, համարյա որևէ բովանդակային հարց չի քննարկել. Իոաննիսյան

Հունվար 19,2024 17:44

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, դեռևս, մեծ հաշվով, համարյա որևէ բովանդակային հարց չի քննարկել: Սահմանադրական կարգավորման ենթադրյալ հարցերի 10 տոկոսն անգամ քննարկված չէ:

Արդարադատության նախարարությունը Վարչապետի աշխատակազմ ուղարկել է հայեցակարգի նախագիծ, որը կապ չունի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետ, խորհրդում երբեք չի քննարկվել: Լավ կլիներ, որ նախարարությունը չթաքցներ այդ հանգամանքը:

Մենք, ՀԿ-ներով, դեռևս 2019 թվականից ենք պնդում, որ նոր սահմանադրություն, կամ սահմանադրության նոր շարադրանք է պետք և միշտ հանդիպում որոշ ՔՊ-ականների հակառակ կարծիքին: Այժմ, վայելելով նայել եմ, թե ոնց են այդ ՔՊ-ականները փոխելու իրենց կարծիքը (կամ հակասելու Վարչապետի այսօրվա ասածին):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031