Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Վաշինգտոնին օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները երաշխավորելու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ի պատասխան Ալիևի սպառնալիքների

Հունվար 19,2024 17:10

🇺🇸📝ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին:

📌«Նա [խմբ.՝ Ալիևը] թշնամական հայտարարություններ է անում, օգտագործում է այդ հայտարարությունները՝ արդարացնելու իր բանակի հետագա մոբիլիզացիան, այնուհետև ձեռնարկում է ագրեսիվ գործողություններ, քանի որ կարծում է, որ որևէ հետևանք չի լինի: Միջազգային հանրությունը, ցավոք, վերջին մի քանի տարիների ընթացքում իր անգործությամբ ապացուցել է, որ նա իրավացի է»,- ասված է հայտարարության մեջ:

📌Նրանք կոչ են արել Վաշինգտոնին և նրա տարածաշրջանային գործընկերներին օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները՝ ներառյալ պատժամիջոցները, երաշխավորելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ի պատասխան Ալիևի բացահայտ սպառնալիքների։

Region Monitor

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031