Aravot.am-ի տեղեկություններով՝ Արարատի մարզի Սայաթ-Նովա վարչական շրջանի ղեկավարը՝ Լեւոն Սերոբյանը, հունվարի 14-ին նախնական տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, չի ենթարկվել իր մեքենան կանգնեցրած պարեկներին:
Երբ վերջիններս հորդորել են սթափության զննություն անցնել, նա սկսել է հայհոյել ու բղավել նրանց վրա:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի հատկանիշներով (խուլիգանություն) քրեական վարույթ, սակայն, մեր տեղեկություններով՝ Սայաթ-Նովա վարչական շրջանի ղեկավարը ոստիկանությունից ազատ է արձակվել: Քննչական մարմին ձերբակալված անձ այս դեպքով չի ներկայացվել: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Լեւոն Սերոբյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց անդրադառնալ դեպքին, իսկ երբ լսեց ալկոհոլի ազդեցության տակ լինելուն վերաբերող հարցը, հեռախոսազանգն անջատեց:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ վարորդը չի ենթարկվել պարեկների «կա՛նգ» հրահանգին, և այն վարել է դեպի Մասիս քաղաքի 8-րդ փողոցի վերջնամաս:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ