Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Խաչատրյանին հասցրել են այն վիճակին, որ քայլող մարդն այսօր անվասայլակին է գամված եւ նույնիսկ ինքնուրույն չի կարող իր տարրական կարիքները հոգալ». Փաստաբան

Հունվար 19,2024 16:26

«Թույլ մի տվեք խոշտանգում, Գերմանիայում Խաչատրյանին վիրահատություն կատարելու վերաբերյալ իմ միջնորդությունը բավարարեք: Անհապաղ թույլատրեք Խաչատրյանին 30-օրյա ժամկետում ԳԴՀ-ում վիրահատության գնալ եւ վերացրեք այս ժամանակահատվածում նրա նկատմամբ կիրառված սահմանափակումները»,- այսօր Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստի ժամանակ այս միջնորդությամբ հանդես եկավ նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

Preliminary hearings in the former Minister of Finance Gagik Khachatryan took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts

Նա նաեւ հորդորեց Գագիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների հաշիվների վրա եղած կալանքը վերացնել, քանի որ բուժումը, Գերմանիա գնալը նա պետք է անի իր միջոցների հաշվին:

Preliminary hearings in the former Minister of Finance Gagik Khachatryan took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts

Դատական նիստը հետաձգվեց, միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հաջորդ նիստին:

Preliminary hearings in the former Minister of Finance Gagik Khachatryan took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts

Նիստից հետո Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփելով նիստն՝ ասաց, որ մեղադրողը ամեն գնով փորձում էր խոչընդոտել իրենց միջնորդությանը. «Դա ոչ միայն անօրինական վարքագիծ է: Ես ներկայացրեցի Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ ՀՀ-ի գործով ՄԻԵԴ-ի վճիռը, որտեղ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում էին դիտարկվել այն գործընթացները, որոնք տեղի էին ունեցել:

Այդ պրոցեսները լիովին համահունչ են Խաչատրյանի գործին, այդ վարքագծով պետության ներկայացուցիչը նաեւ խոշտանգման հատկանիշներ է թույլ տալիս: Դատարանը, տեսնելով ակնհայտ նմանությունը Ջհանգիրյանի գործի հետ, այստեղ եւս խոշտանգում, վատ վերաբերմունք, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է տեղի ունենում, հավանաբար որոշեց թույլ տալ միջնորդության քննարկում: Չի կարող վկայի հարցաքննությունը ավելի հրատապ լինել, քան այս միջնորդությունը, որը կյանքի եւ առողջության հարց է ներկայացնում»:

Preliminary hearings in the former Minister of Finance Gagik Khachatryan took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts

Երեմ Սարգսյանը հույս հայտնեց, որ եթե անգամ ՀՀ-ում որոշում չկայացնեն ՀՀ-ից դուրս թույլատրել Գագիկ Խաչատրյանի վիրահատությունը, այդպիսի որոշում կկայացնի ՄԻԵԴ-ը. «Եթե 2019-ի թույլատրեին վիրահատություն, այսօր այս վիճակին չէր հասնի ու այս հարցի առաջ կանգնած չէինք լինի: Իրենք ստիպել են, հասցրել են այն վիճակին, որ քայլող մարդը, որը վիրահատություն էր ստացել, այսօր անվասայլակին է գամված եւ նույնիսկ ինքնուրույն չի կարող իր տարրական կարիքները հոգալ: Բժիշկներն էլ ասում են, որ արդեն կարող է հաշմանդամություն լինի, կարող է վիրահատությունն էլ չօգնի»:

Preliminary hearings in the former Minister of Finance Gagik Khachatryan took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts

Երեմ Սարգսյանը հիշեցրեց, որ Գագիկ Խաչատրյանը Գերմանիայում է եղել ու քննիչի զանգով վերադարձել է, նաեւ մի քանի անգամ բուժման համար դատարանի թույլտվությամբ մեկնել է ու վերադարձել է, ուստի որեւէ մտավախություն չի կարող լինել, որ կարող է գնա ու հետ չգա, խուսափի դատավարությունից. «Դատարանը թե ինչ որոշում կկայացնի, կտեսնենք ապագայում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031