Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են կորել Արցախի քաղաքաշինության նախարարության տված փողերը

Հունվար 19,2024 14:27

Aravot.am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախկին նախարար Ազատ Համբարձումյանն իրավապահներին օրեր առաջ հաղորդում է տվել, որ 2020թ. հուլիսի 20-ին «Տարմա» ընկերության տնօրեն Տ. Օ-ի եւ ԱՀ քաղաքաշինության նախարարության միջև կնքվել է պետության կարիքների համար ապրանքների պետական գնման 3 պայմանագիր, համաձայն որոնց՝ նշված ՍՊԸ-ն պարտավորվել է պայմանագրերում նշված ժամկետներում պատվիրատուին Ստեփանակերտ քաղաքում մատակարարել 4 բնակելի արագ հավաքվող տների համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաներ, որի դիմաց ընկերությանը 09.12.2022-31.01.2023թթ. ընկած ժամանակահատվածում 5 բանկային փոխանցումների միջոցով մաս-մաս փոխանցվել է ընդհանուր՝ շուրջ 50.724.000 ՀՀ դրամ։

Ստանալուց հետո, որոշ ժամանակ անց, մատակարար ընկերությունը բանավոր կարգով հայտնել է, որ շրջափակման պայմաններում պայմանագրի առարկա հանդիսացող արագ հավաքովի կոնստրուկցիաները տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաք, սակայն փաստացի հանձնում-ընդունում չի իրականացվել և հիշյալ ապրանքները չեն մատակարարվել: Նման պայմաններում «Տարմա» ՍՊԸ-ն ներկայումս հրաժարվում է մատակարարել պայմանագրի առարկա հանդիսացող արագ հավաքովի կոնստրուկցիաները կամ վերադարձնել դրան համարժեք գումարը։ Այդ կերպ նշված ընկերության տնօրենի կողմից հափշտակվել է նրան վստահված իրավաբանորեն նրա տնօրինմանն ազատ կամքով հանձնված առանձնապես խոշոր չափերով 50.724.000 ՀՀ դրամ:

Ազատ Համբարձումյանի լուսանկարը՝ ԱՀ Քաղաքաշինության Նախարարության ֆեյսբուքյան էջից

Քաղաքաշինության նախկին նախարար Համբարձումյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող մեզ այդ մասին ոչինչ հայտնել:

Մեր տեղեկություններով՝ դեռեւս քրեական վարույթ չկա այս դեպքով նախաձեռնված, քանի որ Հայաստանում նման դեպքի քննության առումով, հնարավոր է խնդիրներ առաջանան, թե ինչ հիմքով են քննելու մի տարածքում կատարված դեպք, որը դե յուրե Հայաստան չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031